-
25.09.2015|
23:39
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
-
25.09.2015|
13:34
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին է ստեղծվել՝ հայտնում է Fox News-ը, որն աշխատելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և Իրանից աջակցություն ստացող շիա ապստամբների հետ համագործակցության համար։
-
25.09.2015|
13:31
Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, փոխարենն ընկալում է ակնկալում քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ:
-
25.09.2015|
13:27
Երեկ երեկոյան իշխող ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։
-
25.09.2015|
11:31
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
25.09.2015|
10:52
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:
-
25.09.2015|
10:51
Մեքքայում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 717-ի, ևս 805 մարդ վիրավորվել է:
-
24.09.2015|
23:41
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր:
-
24.09.2015|
15:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ը մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին:
-
24.09.2015|
10:53
Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի երկու ուղղաթիռակիր «Միստրալներ»՝ հաղորդել է Reuters-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «սկզբունքային համաձայնության են եկել և պայմանավորվել են նավերի ձեռքբերման պայմանների մասին»: